Սպանություն՝ Սյունիքում․ դանակի բազմաթիվ հարվածներով հոսպիտալացված 69-ամյա տղամարդը մահացել է
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմնունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։