Մոսկվան աշխատում է Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի կնքման և առկա ամենասուր հակասությունների լուծման համար. Գերասիմով
Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման հստակ միտում կա։
Այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը։