Պուտինի հանձնարարությամբ ՀՀ է տեղափոխվում 40 տոննա հումանիտար օգնություն՝ ԼՂ-ից բռնագաղթածների համար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստան է առաքում 40 տոննա հումանիտար բեռ։ Այս մասին հաղորդվում է  գերատեսչության տարածած հաղորդագրությամբ։

«Հումանիտար օգնությունն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը», - ասվում է Telegram-ում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից ուղևորվել է Երևանի օդանավակայան։

«Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և ՌԴ կառավարության պատվերով», - հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

Հումանիտար օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայան։

Այս թեմայով
am