Երևանի մետրոյի մաշված 4 կմ ռելսերը կփոխարինվեն. նոր ռելսերն արդեն Երևանում են

Երևանի մետրոյի 4 կմ ռելսերը կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։

Այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Նա տեղեկացրեց, որ մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են:

Այս թեմայով
am