Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի հետ. քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղության հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ։

X-ի իր միկրոբլոգում Մակունցը շնորհավորել է Վրաստանին և վրաց ժողովրդին` ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ «Ուրախ եմ դեսպան Զալկալիանիի հետ քննարկել Վրաստանի այս վերջին ձեռքբերումը և այլ հարցեր», - գրել է նա:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանն էլ իր հերթին գրել է. «Ուրախ եմ կիսել Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրման փորձը և քննարկել մեր տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված ջանքերը»:

Այս թեմայով
am