Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Հայաստանում հերթական խոշոր իրադարձությունն է` Սամբոյի աշխարհի առաջնությունը:
Մարզական երեկոյի պատվավոր հյուրը եղել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի ջանքերով ու անձնական կապերի շնորհիվ է Հայաստանում սամբոյի զարգացման ու մասսայականացման նոր էջ ձևավորվել:
«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավելի երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։
Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, և թող հաղթի ուժեղագույնը:
Աստված պահապան մեզ՝ բոլորիս», - նշել է Գագիկ Ծառուկյանը: