Նոր ընտրություններին այլընտրանք չկա, եթե իշխանությունը չկարողանա դուրս գալ ռազմաքաղաքական ճգնաժամից

Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց է տվել 168.am-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ Տոնոյանը անդրադարձել է նաև ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում առաջարկել եք սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել, որպեսզի ժողովուրդն ընտրի վեկտորը, որով պիտի գնա երկիրը: Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ում կարող են լինել արդար և գաղափարական ընտրություններ, և արդյո՞ք գործող իշխանությունները չեն հաղթի նաև իրենց հակառուսական արբանյակների միջոցով: Դուք ի՞նչ հաշվարկների հիման վրա եք նման առաջարկ անում, ի՞նչ ուժերի վրա խաղադրույք դնելով: Ի դեպ, եթե ազատության մեջ լինեիք, կմասնակցեի՞ք ընտրությունների, և այս առաջարկը կարո՞ղ ենք անուղղակի քաղաքական հայտ դիտարկել:

– Իմ կողմից դրսևորվելիք «քաղաքական» հայտին կանդրադառնամ, ինչպես դուք նշեցիք, ազատության մեջ լինելու պայմաններում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, երևի թե կկրկնվեմ. եթե այսօրվա իշխանությունն ունակ չլինի ձևակերպել այսօրվա ռազմաքաղաքական ճգնաժամից դուրս գալու պաշտպանական և արտաքին քաղաքականությունը, ապա նոր ընտրություններին այլընտրանք չկա:

Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, կարծում եմ, պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը:

Այս թեմայով
am