Նա ծանր էր տանում Արցախի կորուստը, Քրիստիանի մահը մեծ կորուստ է հայ դիվանագիտության համար
Ցավով տեղեկացա դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի անժամանակ մահվան մասին։ Քրիստիանը Հայաստանի անկախությունից հետո հայրենադարձ առաջին դիվանագետներից էր, որն առաջին օրվանից կյանքը նվիրել էր դիվանագիտական աշխատանքին և իր գործունեության ընթացքում մեծ ներդրում ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների լուծման գործում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Նա նաև ակտիվ ներգրավվածություն է ունեցել արցախյան բանակցային գործընթացում, հատկապես առաջին տարիներին։ Ես գիտեմ, որ նա ծանր էր տանում Արցախի կորուստը և այսօրվա աներևակայելի իրականությունը։
Shamshyan.com-ը գրել է, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Վերջիններս վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել:Եվ ահա Երևանում ողբերգական վթարից մահացած ՎԱԶ 2101»-ի վարորդն Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է Գառնիկ Ավետյանը: Նշենք որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի: