Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ». Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ճանապարհը ՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքներն ու ականապատումը ՝ դրանով իսկ վտանգելով խաղաղ գործընթացը, մեր քաղաքացիների կյանքը, խոչընդոտելով տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքները»,-նշել է պաշտոնական Բաքուն:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև ասովում է, որ «Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս օկուպացիայի տակ են»»

Այս թեմայով
am