Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է:

Նա դառնում է 66 տարեկան: Մարդ, ով գրեթե մի ամբողջ կյանք Հայաստանում և Հայաստանի համար երկարամյա գործունեություն է ծավալել։ 

2019 թվականի ապրիլի 7-ից «Երկրապահ կամավորականների միություն» վարչության նախագահն  է, որն իր ու ազգի կյանքում նշանակալից դեր ունեցավ, հայրենանվեր աշխատանք, որը ճակատագիրը նախատեսել էր հենց իր համար։  Նա այն մարդն է, որ իր երիտասարդությունն ու փափուկ կյանքը զոհեց հանուն հայի ու Հայաստանի։

Հարկ է նշել, որ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։

Միքայելը մեծ ներդրում է ունեցել արցախյան ազատամարտում՝լինելով հայրենասեր հայ մենակ չի թողել իր ժողովրդին ամենածանր ու վճռորոշ օրերին։ 

1999-ից մինչեւ 2008 թվականի մարտի 4-ը Սասուն Միքայելյանն անընդմեջ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ու ամեն ընտրության ժամանակ նրա համախոհների թիվը մեծանում էր, քանի որ իրապես նա ժողովրդի ներկայացուցիչն էր խորհրդարանում:

Վերջինս հայտնի է՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր և երկրապահ։  

Պատգամավորական բուռն գործունեւությունը սկսել է ծավալել 1999 թվականից սկսած։ Կարևոր է նշել, որ խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ Վեր է դասել ազնվությունն ու հայրենասիրությունն ամենից։  

Վերջինիս համար ԱԺ-ն հարթակ և հնարավորությունների օղակ էր ազգանպաստ գործունեության համար, որը նա իհարկե կյանքի կոչեց։ 

Երբ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին ընթանում, կիսատ է թողել ընտրապայքարն ու մեկնել առաջնագիծ ապրիլյան  քառօրյա պատերազմին ՀՀ պաշտապանության համար։ 

Լինելով քաղաքական բուռն գործունեության շրջանում՝ վեր է դասել հայրենիքն ու նրա պաշտպանությունը, գիտակցելով դրա կարևորությունը ոչ այժմյան, այլև գալիք սերնդի համար։

44-օրյապատերազմի առաջին օրերից էլ Միքայելյանն ու ամբողջ ԵԿՄ-ն լծվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, որի ժամանակ, ցավոք, հոկտեմբերի 19-ին բեկորային վիրավորում ստացավ: Չնայած ամենին, նա շարունակում է իր գործն ու ամուր արմատներով կանգնում իր հողին՝ ամեն վայրկյան պատրաստ լինելով լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։

ՍասունՄիքայելյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ 

 

Meganews.am-ի խմբագրությունը սրտանց շնորհավորում է պարոնՄիքայելյանի ծննդյան օրը՝ մաղթելով քաջ առողջություն ևհայրենանվեր գործունեության հաջող ընթացք։

 

 

Meganews.am

Այս թեմայով
am