Լարված իրավիճակ՝ Վեդիում․ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները դժգոհում են
«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները Վեդիիհամայնքապետարանի մոտ են, հավաքվել են մտահոգությամբ՝ իրենցաշխատավայրից ընդամենը մի քանի կմ հեռու ցեմենտի նորգործարան կառուցելու լուրերը հանգիստ չեն տալիս մարդկանց: Բազմաթիվ հարցեր ունեն, Արարատ ցեմենտի աշխատակիցներըվստահ են, որ նոր կառուցվելիք գործարանը կկրճատի ցեմենտիիրացումը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ կդառնանգործազուրկ: Քաղաքացիներն ուզում են համայնքապետարան մտնել, որտեղ հանրային լսումներ են նախատեսված՝ «Օրդ» ընկերությանըգործարանի հումքի համար հանքի շահագործման թույլտվությունտալու հարցով. բախվում են մի քանի շարքով կանգնածոստիկանական պատին:
Այսպես կոչված բյուրոկրատական քաշքշուկներ են սկսվում: Հորդորում են սպասել, ի վերջո՝ նյարդերը տեղի են տալիս: Ոստիկանական պատը ճեղքելուց հետո է միայն ազդակիր համայնքիբնակիչներին հաջողվում ներս մտնել ու մասնակցել քննարկմանը, որը նախապես կոչվում էր հանրային լսում:
Վեդիի համայնքապետը չի մասնակցում քննարկմանը, հայտարարում են, թե քննարկումը նախագահելու է աշխատակազմիգյուղատնտեսության և բնապահպանությաւն վարչության պետը։
Հավակնություններ ունեցող ընկերության բնապահպանըներկայացնում է շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատումը, պնդում, թե շահագործվող հանքը բնակավայրին չի վնասի, որովհետև, օրինակ, քամին հյուսիսից հյուսիս-արևելք է փչելու, ինչըբնակավայրերի ուղղությամբ չէ. մասնագետներին այս դիտարկումըտարօրինակ է թվում:
Բայց խնդիրը միայն դա չէ, բնապահպանական աղետնանխուսափելի է, տարածքում Կարմիր գրքում գրանցվածկենդանիներ կան, ի՞նչ է լինեու նրանց ճակատագիրը․ փորձում ենբնապահպանին հարցեր ուղղել լսումների մասնակիցները։
Որ բնությունը չվնասեն, խոստանում են եռաշերտ ծառերովպաշտպանել նաև ազդակիր բնակավայրերը:
Մի շարք խնդիրների կողքին նաև ջրի հարցն է. տեղից էլ համայնքումքիչ ջուր կա, որտեղից են հայթայթելու ջրի պաշարները. ասում են՝կստանան օրենքով սահմանված կարգով։
Հանքի շահագործումն ու նոր գործարանի կառուցումը նաև համայնքիավագանու անդամների սրտով չէ. իրենք ու իրենց երեխաներն ենկրելու բացասական հետևանքները:
Միայն հարցեր են, իսկ պատասխանները գրեթե չեն լսվում. թեժբանավեճին միջամտում են ոստիկանները, որոնքհամայնքապետարանի շենքը հսկում են ներսից և դրսից: Ընթացքումուժով դուրս են բերում քննարկման մասնակիցներից մեկին:
Նիստն արձանագրվում էր թե ոչ՝ այդպես էլ չպարզվեց, այսպեսկոչված նախագահողը ընդհատում է քննարկումը առանցպատճառաբանության։ Երբ կշարունակվեն լսումները կամկմասնակցի՞ արդյոք համայնքապետը, առայժմ հայտնի չէ:
Մանրամասն՝ տեսանյութում