Ադրբեջանական ԶՈւ-ն դուրս պետք է գա ՀՀ տարածքից․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանգիստ ու հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Անվտանգային առումով իրավիճակը նույն է, հանդարտ է, ոչ մի փոփոխություն չունենք։ Ինչպես պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այդ նույն իրավիճակն է»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ կրակոցներ ևս չեն արձանագրվել։

Մարզպետը ասաց, որ Սոթքի հանքավայրը մասնակցի աշխատում է։ 

«Փակ հանքում աշխատանքները շարունակվում են, իսկ բաց հատվածը մի քանի ամիս է չի աշխատում»,- նշեց Սարգսյանը։

Կարեն Սարգսյանն անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է մեկ տարբերակով` ադրբեջանական զինված ուժերը հետ պետք է գնան, դուրս պետք է գան Հայաստանի Հանրապետության տարածքից:

Այս թեմայով
am