««Վագներ»-ի ակտիվությունը մտահոգիչ է»․ Պետդեպ
ԱՄՆ-ին մտահոգում է «Վագներ»-ի ակտիվությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Իհարկե, մենք միշտ մտահոգված ենք այդ խմբի գործունեությամբ՝ լինի դա Ուկրաինայում, թե Աֆրիկայում։
Ուստի ԱՄՆ-ը գործընկերների հետ միասին միջոցներ է ձեռնարկել խմբի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք՝ «Վագներ»-ն ընդգրկվել է «Ռոսգվարդիա»-ի կազմում, նրա առաջնորդը դարձել է Պավել Պրիգոժինը՝ Եվգենի Պրիգոժինի որդին։