ԱԱԾ-ում նոր ստորաբաժանում է ստեղծվել
ԱԱԾ-ում ստեղծվել է նոր ստորաբաժանում է՝ ապահովելու միջազգային կոմունիկացաիների անվտանգությունը, այն երեկվանից սկսել է իր աշխատանքը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ներկայացրել էի, որ նախատեսում ենք ԱԱԾ-ի կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ այն է ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումը։ Այդ ստորաբաժանումն արդեն ստեղծված է և երեկվանից սկսել է իր աշխատանքը»,- ասել է Փաշինյանը։