Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ այս ոլորտում  նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, իսկ ՀՆԱ-ում կշիռը 5,1 տոկոսը գերազանցում է:

«Երկմտանքի տեղիք չի տալիս այն փաստը, որ Հայաստանը մրցակցային առավելության տեսանկյունից  բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Այսինքն` Հայաստանն այլ երկրների հետ մրցակցելու, արդյունաբերությունը զարգացնելու տեսանկյունից մրցակցային բոլոր պարամետրերով առաջին տեղում է։ Դա ցույց  է տալիս նաև ոլորտի շարունակական աճը», - ասաց Արշակյանը:

Այս թեմայով
am