Բաքուն Հնդկաստանին բողոքել է Հայաստանին զինելու համար
«Նման զգայուն պահին հայկական կողմին ակտիվ զինելը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- այդ մասին Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպուրիա Պատելի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ասադովը համոզմունք է հայտնել, որ «առկա են բոլոր պայմանները» Երևանի և Բաքվի միջև խաղաղության կնքման համար։