Խոսքի ազատությունը խոսքի ազատություն է. Գուրգեն Արսենյանը դեմ է ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակմանը
Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը խոսքի ազատություն է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կո՞ղմ է արդյոք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակմանը։
«Եթերազրկման այդ պրոցեսը կարող է տևել անվերջ․ էս եթերազրկենք, հետո էս եթերազրկենք, հետո ձեզ եթերազրկենք...», - ասաց նա։