Հայաստանի ու Ադրբեջանի անկախության վերականգնումից ի վեր` տարածաշրջանում խաղաղության եզակի պատմական հնարավորություն է ի հայտ եկել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։

Բայրամովն ասել է, թե, իբր, Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:

Նրա խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի անկախության վերականգնումից ի վեր` տարածաշրջանում խաղաղության եզակի պատմական հնարավորություն է ի հայտ եկել:

Այս թեմայով
am