Վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից․ Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Բաքվից նշել են, որ պաշտոնական Երևանը, «շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը և Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, վճռական է էլ ավելի խարխլելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։
«Վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղ, ժողովրդավար երկիր, որը հարգում է միջազգային իրավունքը, բայց չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։