Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը. պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի հեճուկս տարբեր տարածվող ասեկոսեների, բամբասանքների և կեղծ լուրերի` Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում թե’ իր քաղաքացիներին, թե’ էթնիկ հայերին, որոնք հայտնվել են ճգնաժամային պայմաններում»։