Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել մետրոյի վագոնների համար գումարի հատկացման հարցով

Անցնող շաբաթվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2 758 գնացք, կատարողականը` 118 տոկոս, Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

«Իսկ ձեր ընդհանուր տեխնիկական վիճակն ինչպիսի՞ն է», - հետաքրքրվեց Տիգրան Ավինյանը։

«Այնքան էլ լավ չի, սպասում ենք` պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք, սպասում ենք` կառավարության կողմից ֆինանսավորում լինի», - արձագանքեց Սեդրակյանը։

Նա հայտնեց, որ մեկ անգամ արդեն ֆինանսների նախարարությունից մերժել են իրենց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական այդ հատկացումը հաջորդ տարվա բյուջեում են նախատեսում: Սեդրակյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը դիմել են ՏԿԵՆ։

«Հրատապ է, չունենք անվազույգեր», - նշեց Սեդրակյանը։

Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել այդ հարցով։

 

Այս թեմայով
am