Բլինքենը պատրաստվում է հանդիպել Պաղեստինի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այսօր այցելել է Իսրայել,  Թել-Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդտեղից մտադիր է մեկնել Հորդանան, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս և Կատար։  

«Այստեղից ես կմեկնեմ Հորդանան, որտեղ կհանդիպեմ թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այնուհետև առաջիկա օրերին կայցելեմ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Եգիպտոս և Կատար, կհանդիպեմ այդ երկրների առաջնորդների հետ։

Այդ հանդիպումներից յուրաքանչյուրում մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որ այդ երկրներն օգնեն կանխել հակամարտության տարածումը և օգտագործեն ՀԱՄԱՍ-ի վրա իրենց ազդեցության լծակները՝ ապահովելու պատանդների անհապաղ և առանց նախապայմանների ազատումը»,- ասել է Բլինքենը:

Այս թեմայով
am