«ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Երևանը տեղեկություններ չունի»․ ՀՀ ՊՆ խոսնակ
|
Պաշտոնական Երևանը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցել է, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ |