Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ»

«Հրապարակ»–ը գրում է․  «Ըստ խմբագրության աղբյուրներին հասանելի ստույգ տեղեկությունների, երեկ սեպտեմբերի 27-ին ՀՀ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանի առեւանգումից եւ Բաքու տեղափոխելուց բացի, նույն առեւանգման հանցագործությունը կատարվել է նաեւ այլ անձանց հանդեպ, ըստ մեր տեղեկությունների՝ տասնյակից ավելի։ Առեւանգվածներից ոմանց անունները խմբագրությանը հայտնի են։ Ինչ խոսք ամբողջ մի ժողովրդի բռնի տեղահանություն կազմակերպելը այնպիսի հանցագործություն է մարդկության դեմ, որ առանձին անձանց հանդեպ կատարվող քրեական արարքները ընդհանուր պատկերում խամրում են։

Այդուհանդերձ կարծում ենք, որ միջազգային դերակատարները, ովքեր կարողացել են Ադրբեջանին պարտադրել ՄԱԿ դիտորական առաքելություն  տեղակայում Արցախում, հարկ է, որ մինչեւ առաքելության կազմավորվելը, դիտորդների Արցախ եւ Լաչին հասնելը, քաղաքական եւ իրավական ճնշմամբ հարկադրեն Ադրբեջանին ձեռնապահ մնալ Հայաստան տեղափոխվող արցախցիների հանդեպ ապօրինություններ գործադրելուց, անձանց առեւանգելուց եւ մնացյալ հանցագործություններից։

Այս թեմայով
am