Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։

 

«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են : Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։ Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- պատմեց նա։

 

Տուժածի հարազատը պատմեց, որ իրենք գնացել էին բենզին վերցնելու, որպեսզի գան Հայաստան։

 

 

Այս թեմայով
am