Պատրաստվեք զանգվածային ընդվզման, իշխանությունը վաղը կփորձի գողանալ ձեր ձայները․ «Մայր Հայաստան»

«Իշխանությունը վաղը վերահաշվարկ կանի, ուզում են կեղծել ու վերանայել ընտրությունների արդյունքները»,- այդ մասին ֆեյսբուքյան իր եթերում ասել է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը․
«Ժողովուրդն իր քվեով ՔՊ-ին դարձրեց փոքրամասնություն։ Եթե վաղը հանկարծ Նիկոլենք իրենց օգտին կորոշեն գողանալ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին»,- նշել է նա։