Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվել է հարաբերությունների ամրապնդման նամակ

Կարևորելով հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերությունները՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի տեղական իշխանությունների հրավերով Ֆրանսիայում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գլխավորած պատվիրակությունը։

 

Այցի նպատակն է ստեղծել համագործակցություն՝ հաստատելով տևական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների միջև։

 

Երեկ Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց հարաբերությունների ամրապնդման նամակ, որով կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների և մեր քաղաքացիների միջև։

 

Հարաբերությունների ամրապնդման այս նամակը կլրացվի տեղական իշխանությունների կողմից արձանագրված համաձայնագրով, որում մանրամասն կներկայացվեն համատեղ գործողությունների հիմնական թեմաները։

Այս թեմայով
am