Ադրբեջանում հայ ռազմագերիների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին

Ադրբեջանում հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Հաղորդվել էր, որ հայ ռազմագերիներն այսօր կանգնել են Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման և այդ երկրի տարածքում իբր ահաբեկչական գործողության ծրագրման համար:

 

Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։

 

Այս թեմայով
am