Անհետ կորածների ծնողները պահանջում են ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում
|
«2020-ի հոկտեմբերից մինչ օրս մեր տղաներն անհետ կորած են: Արդեն 2 տարի 8 ամիս է՝ ոչ մի տեղեկություն չունենք, ոչ մի կառույց ստույգ պատասխան չի կարողանում մեզ տալ»,- ԱԱԾ-ի մոտ ասում են բողոքի ակցիա անող անհետ կորածների ծնողների: «Ասել են ժամը 15:00-ին ձեզ կընդունեն: Մեզ համար միևնույն է, թե ով կընդունի, մեր պահանջը մեկն է՝ թող որևէ պատասխանատու մեզ ընդունի և պատասխանի մեր հարցերին»,- ասաց ծնողներից մեկը: Ուղիղ միացումն`այստեղ |