ՔՊ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել
ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը Գյումրիում վթարի է ենթարկվել, ինչի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.
«Սիրելի ընկերներ, հարազատներ,
տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։
Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է։
Իսկ ժողովուրդ օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։
Անփորձանք երթևեկություն բոլորիս»։