24-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դին հայտնաբերվել է Դիլիջանի անտառում

Իրավապահները, մի քանի օր որոնողական աշխատանքներից հետո, այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։

Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս թեմայով
am