Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, տուժածներ չկան
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։
Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին:
Քանդվել են տան ճակատը և ապակեպատը: Երկրորդը հարվածել է Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքին: