«Ռոյալ Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի
Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սարյան 9 հասցեում գործող «Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Շվեդիայի քաղաքացի Դեն Դարուշն է։