ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարարն ինքնաթիռում հանկարծամահ է եղել
Մայիսի 20-ին ինքնաթիռում հանկարծամահ է եղել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Պետր Ալեքսանդրովիչ Կուչերենկոն։ Այս մասին գրում է նախարարության կայքը։
Պետր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է այն ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր դեպի Կուբա գործուղումից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ բժիշկները փորձել են օգնել, սակայն Պյոտր Ալեքսանդրովիչին փրկել չի հաջողվել։