Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել

Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, հայտնում է Shamshyan. com-ը։

 

Լրատվամիջոցի փոխանցմամբ վիրավորին առաջինն օգնության են հասել շինարարությունում աշխատող քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 

«Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշում է կայքը։

Ըստ կայքի տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է։

 

 

Այս թեմայով
am