Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա: Բավարիայում այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։

 

Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն զբաղվում է մոտոսպորտով:

 

 

Այս թեմայով
am