Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում 3 ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով ՀԱՆ-17 նռնականետ․ ՊԲ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և  կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ, հայտնում են Արցախի ՊՆ-ից։

 

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

 

Հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

 

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

 

Այս թեմայով
am