Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին կոչ է արել հրաժարական ներկայացնել, եթե .

«Սիրելի´ հայրենակիցներ

 

Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել ԱրցախիՀանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

 

Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որմասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրելեն:

 

Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թեամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրինախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանցկարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:

 

Ինչո՞ւ, հարցեր մի տվեք:

 

Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող էառաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:

 

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեքձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձերհրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրինախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլեմ հեռանալու»:

Այս թեմայով
am