Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ժամանակ է տրվել ատեստավորում անցնելու համար
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, ապա, եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից, հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար արդեն իսկ հայտերը բացված են, և մինչև հուլիսի 15–ը ուսուցիչները կարող են հայտագրվել։