Գազի արտահոսք՝ պայթյունով
Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գիշերը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն:
Փլուզվել է տան խոհանոցի միջնապատը և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։