«Հիմա դու ուրիշ շոր չունե՞ս», «չմրսեք, էրեխեք»». վարչապետը Ներքին Բազմաբերդ գյուղում միջոցառման է մասնակցել
|
«Հիմա դու ուրիշ շոր չունե՞ս..., չմրսեք, էրեխեք»,- Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում՝ Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ հադիպման ժամանակ՝ դիմելով աշակերտներին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որ պետք լինի՝ կարանք ծածկոցներ բերենք, էրեխեքը ծածկվեն»,- շարունակեց վարչապետը: Նշենք, որ Ներքին Բազմաբերդ գյուղում համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: |