Հակառակորդը Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել է ականանետ
Հակառակորդը Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել է ականանետ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: