Սոթքի հրետակոծման պատճառով հնարավոր է Գեղամասարի կանանց ու երեխաներին տարհանեն. նախկին համայնքապետ
Գեղամասարում իրավիճակը հիմա հարաբերական խաղաղ է, բայց պայթյունավտանգ վիճակ է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Վնասված ենթակառուցվածքներ չկան, վիրավորներ ու զոհեր քաղաքացիական անձանց շրջանում չունենք»,- նշել է Ավետյանը:
Անվտանգությունից ելնելով հնարավոր է տարհանվեն գյուղի երեխաներն ու կանայք. «Մենք սեպտեմբերի 13 ենք տեսել, ու ադրբեջանցին կարող է նույնը կրկնել: Չեմ ուզում խուճապ տարածել, բայց մեզ համար առաջնային է մեր երեխաների անվտանգությունը, դրանով պայմանավորված հնարավոր է տարհանենք գյուղից»,- ասել է նախկին ղեկավարը: