Ինչպե՞ս անչափահասներին հեռու պահել թմրանյութերից. Նելլի Դուրյանի խորհուրդները
Հայաստանում ավելացել են ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերը։ Հատկապես տարածված է համացանցի միջոցով վաճառքը, որում ներգրավված են նաև անչափահասները։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է ոստիկանական համակարգում երկար տարիներ աշխատած Նելլի Դուրյանի հետ։
«Ծնողը պետք է շատ զգոն լինի, պետք է իմանա` երեխան ինչ է անում, պայուսակում ինչ կա, ինչ է տանում դպրոց։ Իսկ դպրոցում պետք է պարտադիր լինի հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան, ոստիկան։ Նրանք պետք է զրուցեն երեխաների հետ ու բացատրեն , թե ինչ վտանգավոր բան է դա, ինչ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել»,– ասում է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Նելլի Դուրյանի, պետք է այս մեթոդը կիրառելիս չափազանց զգույշ լինել, որպեսզի այն հանկարծ հակառակ ազդեցություն չունենա, քանի որ այդպիսի օրինակ ՀՀ–ում արդեն եղել է։
«Տարիներ առաջ մի հասարակական կազմակերպություն ծրագիր իրականացրեց, որտեղ մանրամասն ներկայացնում էին թմրանյութերի տեսակները, օգտագործման ձևերը, բայց երեխաները սկսեցին ավելի շատ հետաքրքրվել»,– պատմում է ոստիկանության գնդապետը։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում