Եկե’ք էլ ավելի շենացնենք, ամրապնդենք մեր երկիրը՝ ջանք ու եռանդ չխնայելով մեր հայրենիքի զարգացման և կայունության համար.Ռազմիկ Մկրտչյան

Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ, 
շնորհավորում եմ աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Այսօր առիթ է ևս մեկ անգամ փառաբանելու ստեղծագործ հայ ժողովրդին թե’ մեր երկրում, թե’ նրա սահմաններից դուրս։ Հայն իր մտքի ճկունությամբ  և արարող ձեռքով միշտ էլ առանձնացել և մեծարվել է բոլոր ժամանակներում։ Եվ այժմ էլ մեր անվանի հայ ներկայացուցիչները փայլում են աշխարհի բոլոր անկյուններում իրենց նվաճումներով։
Այս օրը տոնում ենք  արտահայտելով մեր հարգանքը աշխատանքի և աշխատավորի հանդեպ, որը հիմքն է մեր ապագայի կերտման և հայրենի հողի հզորացման:
Եկե’ք էլ ավելի շենացնենք, ամրապնդենք մեր երկիրը՝ ջանք ու եռանդ չխնայելով մեր հայրենիքի զարգացման և կայունության համար։
Կրկին շնորհավորում եմ  մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար`Ռազմիկ Մկրտչյյան 

Այս թեմայով
am