Գեւորգ Սիմոնյանն ազատ է արձակվել

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը՝ ազատության մեջ։

Կորոնաչարաշահումների գործով կալանավորված Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը նույնպես կալանավորվել էր, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

Նկարը՝ Աշոտ Սարգսյանի։

Այս թեմայով
am