«Ազատվել եմ աշխատանքից, որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում». Վահրամ Պողոսյան
|
Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը հայտնում է. «Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով որևէ գրառում չեմ կատարել, քանի որ այս ծանր ժամանակաշրջանում դա ավելորդություն եմ համարել: Այսօր էլ չէի անդրադառնա հարցին, եթե որոշ լրատվամիջոցներ չլծվեին իմ անձի շուրջ հերյուրանքներ տարածելու գործին՝ միտում ունենալով արհեստական աժիոտաժ ստեղծել: |
Աղբյուրը` Վահրամ Պողոսյան