Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ադանա նահանգում այսօր առավոտյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է բնական աղետներին հակազդման գրասենյակը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։