Արտակարգ իրավիճակ «ՍԱՍ» ֆուդ-կորտում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Արշակունյաց փողոտայի թիվ 11/1 հասցեում գործող «ՍԱՍ» ֆուդ-կորտի տարածքում ծուխ է նկատվում։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

 

Ժամանել են նաև Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի պարեկները։

 

Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

 

Պարզվել է՝ այրվել են ծխատար խողովակի միջի կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։

 

Այս թեմայով
am