«Մարգարյան» հիվանդանոցը վաճառվել է

Armday.am-ի ունեցած հախաստի տեղեկություններով մի քանի օր առաջ «Մարգարյան» հիվանդանոցում տեղի է ունեցել փակ ժողով, որի ժամանակ բուժանձնակազմին տեղեկացվել է, որ Մարգարյան ծննդատունը վաճառել են։ 

Ըստ գլխավոր բժշկի գործարքը տևելու է մոտ երկու ամիս, քանի որ կան բանկային և վարկային հարցեր։

Բուժանձնակազմին հորդորել են այլ հիվանդանոցներում փնտրեն աշխատանք։

Մենք փորձեցին տեղեկություն ճշտել հիվանդանոցից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Armday.am-ը գրավոր հարցում է ուղարկել, հասկանալու համար, թե ում է վաճառվել հիվանդանոցը, և գնորդը ինչ արժեքով է այն ձեռք բերել։

Այս թեմայով
am